Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Առաքելյանը սկսել է վարժ խոսել

Հասարակություն
Ruben-nkarrrrr-472x265-1

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի մոտ  Գերմանիայում բուժման առաջին օրերից դրական տեղաշարժ է գրանցվել։ «Ռուբենն արդեն վարժ խոսում է։ Կերակրափողի խնդիրը լուծվել է»,-«Ա1+»-ին հայտնեց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ Զինվորին նաև հաճախ սայլակով հանում են դուրս՝ զբոսանքի։ Բոննի համալսարանին կից նեյրովիրաբուժական կլինիկայում, որտեղ բուժվում է Ռուբենը, վիրահատության մասին դեռ խոսք չկա։ «Որոշ ժամանակ դեռ պետք է բուժում անցնի, հետո կորոշվի վիրահատության հարցը։ Բայց երբ վիրահատություն կատարվի, 60.000 եվրո գումար է անհրաժեշտ լինելու»,-ասաց նրա ազգականը։ Հիշեցնենք, որ Ռուբենի մայրիկի՝ Անահիտ Մկրտչյանի անունով բացված հաշվեհամարին, հավաքվել էր 90.000 եվրո։ Այդ գումարն ամբողջությամբ փոխանցվել է գերմանական կլինիկայի հաշվեհամարին՝ երեք ամսվա բուժման համար։   Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. ՎՏԲ բանկ. AMD 16041036866800 USD   16041036866801 EUR   16041036866802 RUR   16041036866803 Ստացող՝ Անահիտ Մկրտչյան