Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ

Սպորտ

ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է տվել հայ երիտասարդ շախմատիստ Տիգրան Քոթանջյանին, որը 2006թ. Հայաստանի առաջնությունում 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:

Քոթանջյանը 18-րդ հայ գործող շախմատիստն է, որին շնորհվում է գրոսմայստերի կոչում: Մեր գրոսմայստերներից ամենաբարձր վարկանիշ ունեցողը Լեւոն Արոնյանն է (2756), որը աշխարհում իր վարկանիշով 3-րդն է: Բարձր վարկանիշ ունի նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը 2706 միավորով 16-րդ տեղում է:

Սակայն վերջերս ավարտված համաշխարհային օլիմպիադայից հետո հայ գրոսմայստերները զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշները: Ամենայն հավանականությամբ Հակոբյանը՝ շուտով հրապարակվող նոր աղյուսակում տեղ կգտնի լավագույն տասնյակում:

Վլադիմիրը օլիմպիադայում անցկացրած 12 պարտիաներում վաստակել էր 9 միավոր: Մեծ առաջընթաց է ունեցել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը նույնպես կարող է հայտնվել լավագույնների շարքում: