Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԻ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 9-րդ տուրի վերջին 2 հանդիպումները։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում չեմպիոն եւ ներկայիս առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկը» 3։1 հաշվով պարտության մատնեց փոխչեմպիոն «Միկային» եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Գյումրիում «Շիրակը» ոչ ֆուտբոլային 0։5 հաշվով պարտվեց «Բանանցին»։ Ընթացիկ մրցաշրջանում նման հաշիվները «Շիրակի» համար սովորական երեւույթ են դարձել եւ պատահական չէ, որ թիմը անցկացրած 9 խաղում 27 գնդակ է ընդունել սեփական դարպասը։ Ամեն դեպքում նշենք, որ «Շիրակը» ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ կարողանում էր լուրջ պայքար մղել, սակայն ինչպես ցույց տվեց «Բանանցի» հետ այս մրցավեճը, ֆինանսական խորը ճգնաժամի մեջ գտնվող գյումրեցիները արդեն սեփական հարկի տակ էլ չեն կարողանում հաջող հանդես գալ։ «Շիրակ» - «Բանանց» մրցավեճում իր հերթական գոլը խփեց Արամ Հակոբյանը, որը 7 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Մրցաշարային աղյուսակ

Խ Մ

1.Փյունիկ 9 25

2.Բանանց 9 19

3.Միկա 9 16

4.Գանձասար 9 11

5.Արարատ 9 11

6.Կիլիկիա 9 9

7.Շիրակ 9 7

8.Ուլիս 9 3