Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի տեղակալները կրճատման ենթակա չեն

Քաղաքականություն
taron

«Երբ քննարկում էինք այս տարվա բյուջեն, այն մեծ ծախսերը, որ կային, որը հնարավոր էր, մենք արդեն կրճատել էինք»,-այսօր վստահեցրեց  քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կրճատումներ է անելու քաղաքապետարանը վարչապետի հայտարարությունից հետո. «Ինչ վերաբերում է 2016 թվականի բյուջեին, ինքը մինիմալ է հաստատված, եւ այն ծրագրերը, որոնք կան այս տարի, դրանք պարտադիր ծրագրեր են, որ պետք է իրականացնենք»: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կկրճատվե՞ն նաեւ նրա տեղակալները, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Երեւանի քաղաքապետի տեղակալները՝ Երեւանի մասին օրենքով են հաստատվում, այդ օրենքով՝ քաղաքապետը պարտադիր պետք է ունենա 4 տեղակալ: Մեզ մոտ այդքան են»: