Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՄԻԱՅՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ

Սպորտ

Գերմանիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականի մրցակիցներ Պորտուգալիան, Լեհաստանը եւ Սերբիան, որոնց հետ միասին հայ ֆուտբոլիստները ընդգրկված են «Եվրո-2008»-ի ընտրական փուլում:

Մեր մրցակիցներից 1-ին տուրում հաղթանակ տոնեց միայն Պորտուգալիայի հավաքականը, որը Պաուլետայի 4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ նվազագույն 1:0 հաշվով պարտության մատնեց Անգոլային: Արագ գոլից հետո պորտուգալացիները սկսեցին ավելի հանգիստ գործել եւ պահպանել հաղթական հաշիվը:

Սերբիայի հավաքականը, որի հետ Հայաստանը մրցելու է հոկտեմբերին, 0:1 հաշվով պարտվեց Հոլանդիայից: Ի դեպ, վերջինս Հայաստանի հետ միասին ընդգրկված էր աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Եվ վերջապես Լեհաստանը անսպասելիորեն 0:2 հաշվով զիջեց Էկվադորին: