Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Սպորտ

Երեւանի «Արարատ» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կրած մի շարք պարտություններից հետո վերջապես հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով պարտության մատնելով «Կիլիկիային»: «Հրազդան» մարզադաշտում կայացած այս մրցավեճի արդեն 4-րդ րոպեին Նշան Էրզրումյանը առաջ մղեց «Կիլիկիային», սակայն 20 րոպե անց «Արարատի» գլխվոր ռմբրակու Էդգար Սաֆարյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

Մինչեւ ընդմիջում կողմերը եւս մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասները, իսկ 2-րդ կեսի 21-րդ րոպեին կրկին Էդգար Սաֆարյանը 3 գնդակը ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը՝ հաղթանակ պարգեւելով իր թիմին: Իսկ ահա «Կիլիկիան» Ինտերտոտոյի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ անցկացրեց իր վերջին հանդիպումը: Հունիսի 17-ին «Կիլիկիան» հյուրընկալելու է Թբիլիսի «Դինամոյին»:

Ետնապահ «Ուլիսը» հերթական պարտությունը կրեց` այս անգամ 1:2 հաշվով զիջելով Կապանի «Գանձասարին»: Այս խաղում «Ուլիսը» առաջինը հասավ հաջողության, սակայն կապանցիների հաջողվեց բեկում մտցնել խաղի մեջ եւ հաղթանակ տոնել: