Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դե արի ու մի խաղա». հայկական ժամանցային-հումորային խաղ

xax

Առաջին հայկական ժամանցային-հումորային խաղը, որ կոտրում է բոլոր կարծրատիպերը: «Դե խաղա՛»-ն հումորի, ժամանցի և միևնույն ժամանակ հայրենականը զարգացնելու հրաշալի համաձուլում է, որը ստեղծել են հայ ուսանողներ Հայկ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Տղաները պարզապես մտածեցին ստեղծել խաղ, որը քննաշրջանից և անքուն գիշերներից հետո հնարավորություն կտա լիցքաթափվել առանց համակարգչի, ուրախանալ ընկերների հետ առանց օտար խաղերի: Նրանց համար անակնկալ էր, երբ առաջին տպաքանակը սպառվեց հաշված ամիսներում: Ունենալով այդպիսի մեծ հաջողություն՝ այժմ «Դե խաղա՛»-ն ներկայանում է նոր դիզայնով ու ձևաչափով՝ 200 խաղաքարտ, 4 խաղատեսակ՝ «Դե ասա՛», «Դե արա՛», «Դե արի՛ ու մի՛ ասա», «Դե արի՛ ու մի՛ արա»: Ի դեպ, խաղը բարձր գնահատականի է արժանացել նաև ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից, իրենց իսկ երաշխավորմամբ խաղը կարող է խթանել բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի ընդլայնմանը, հայերեն լեզվամտածողության ձևավորմանը: