Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտասի պանթեոնում բացվեց Կոնստանտին Օրբելյանի հուշարձանը

Հասարակություն
8

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ Կոնստանտին Օրբելյանի հուշարձանի բացումը, որին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կոմպոզիտորներ՝ Մարտին Վարդազարյանը, Արամ Սաթյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, հայկական էստրադայի ներկայացուցիչներ եւ մաեստրոյի ընտանիքի անդամները: «Ա1+»-ի հետ զրույցում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ Կոնստանտին Օրբելյանը չափանիշ է դարձել մեզ համար. «Նա մի նոր մակարդակի բարձրացրեց էստրադային երգն ու ջազային արվեստը, որն արդեն դարձել է չափանիշ, եւ դրան հարկավոր է ձգտել: Օրբելյանական երաժտությունն  իմ սերնդի եւ ինձանից մի փոքր երիտասարդ սերնդի համար ոչ միայն պահանջված է, այլեւ սիրված, բայց այն հիմնականում մատուցվում է նոր գործիքավորմամբ, նոր մոտեցմամբ, որը միշտ չէ, որ համընկնում է բովանդակության հետ: Հարկավոր է չսահմանափակվել միայն արդիական հնչողություն ստեղծելով, այլ սահմանել  բովանդակության եւ երաժշտության ձուլվածքը: Պետք է ավելի խորը մտածել,  քան մակերեսային՝ «ես քեզ սիրեցի, դու ինձ չսիրեցիրը»: Դրանից պետք է հեռանալ կամաց -կամաց եւ ձգտել այն մարդկային սիրուն, որի փայլուն «երգիչն» էր Օրբելյանը»: 1 2 3 4 5 6 7 8