Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ 73»-ի արձանախումբը կտեղադրվի Երեւանում

Հասարակություն
81e8fe549e25e878f71eaa7ce1327f16

Երեւանի ավագանին վաղը որոշելու է տալ համաձայնություն՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը  տեղադրելու համար։ Միջնորդություններ են ներկայացվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ  Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից։ «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։ Երեւանի ավագանու մեկ այլ որոշումով էլ  բնակարաններ կհատկացվեն Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին: Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի,   պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի,  ինչպես նաեւ ապրիլի 14-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքի անդամները բնակարաններ կստանան: Ընտանիքները մինչ այդ   բնակվում էին վարձակալական հիմունքներով: