Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարվա բույս է ճանաչվել Նշենի նաիրյանը

Հասարակություն
bazm6

  Մայիսի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Կնեսաբազմազանության միջազգային օրը: Այս օրվա կապակցությամբ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կազմակերպել էր «Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավը, որի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ ս.թ մայիսի 22-ին՝  Երևանի Անգլիական այգում: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում   տեղեկատվական ստենդերի միջոցով ներկայացվեց հանրային քվեարկությանը մասնակցող  տեսակները: Ամփոփելով հանրային քվեարկության արդյունքները նշենք, որ  տարվա բույս է ճանաչվել Նշենի նաիրյանը (Prunus dulcis), կենդանի՝ Սև ապոլոն թիթեռը (Parnassius mnemosyne), քարաքոս՝ Ռիզոկարպոն աշխարհագրականը (Rhizocarpon geographicum), սունկ՝ Ականջասունկ տափաստանայինը (Pleorotus eringii): bazm   bazm1 Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին նաև լուսանկարչական մրցույթի մասնակիցների  (կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի) լուսանկարները և քվեարկության միջոցով ընտրվեցին երեք լավագույն լուսանկարները: Հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները, որոնք վերաբերվում էին ՀՀ կենսաբազմազանությանը: bazm4 «Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավի ընթացքում կազմակերպվել էր նաև Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ սեմինար-քննարկումներ Երևանի «Օհանյան», «Մխիթար Սեբաստացի» և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրներում: bazm3 ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմամզանության միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության խնդրիների վրա: Այս օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: bazm5 «Տարվա կենսաբազմազանություն 2016» արշավը իրականացնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, «Ռաֆֆորդ» հիմնադրամի աջակցությամբ: bazm2 «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ