Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտադրել այն, ինչ ներմուծում են Թուրքիայից (տեսանյութ)

Տնտեսություն
bostanjyan

«Հայաստանի անվտանգության ամրապնդումը կապված է տնտեսության ամրապնդման հետ». կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ չկա չարիք՝ առանց բարիքի: Պատերազմի արդյունքում մենք հասկացանք, որ Հայաստանը տնտեսական եւ քաղաքական առումով նոր շեշտադրումներ, մոտեցումներ պետք է որդեգրի, որոնք առաջին հերթին ուղղված կլինեն մեր պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Տնտեսագետի խոսքով՝ թուրքական այն ապրանքները, որը ներկայումս սպառում է հայ հասարակության մի հատվածը, Հայաստանը կարող է ինքն արտադրել. «Խոսքը հիմնականում պարենային եւ, ինչու չէ, արդյունաբերական ապրանքների մասին է, որոնք մենք խնդիր չունենք ստեղծելու, ունենք այդ պոտենցիալը»,-նշեց Բոստանջյանը: Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների վաճառքն արգելելու կոչերին, ապա, Վարդան Բոստանջյանի կարծիքով, չի կարելի նման կտրուկ լուծումներ առաջարկել. «Նման կտրուկ քայլերը բացարձակապես կարող են չվնասել դիմացի երկրին, այլ վնասել մեր սպառողներին: Մեր քաղաքացիներն իրենց ունեցած ոչ բարձր եկամուտներով որոշակի ապրանքների սպառման կտրվածքով թուրքական տիրույթում են գտնվում»,-եզրափակեց նա: