Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավութօղլուի հրաժարականից Հայաստանի համար ոչինչ չի փոխվի (տեսանյութ)

Քաղաքականություն
turqaget

«Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ շատ շուտով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ   Հակոբ Չաքրյանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Էրդողան-Դավութօղլու անակնկալ հանդիպումից հետո. «Այսօր Դավութօղլուն կհայտարարի, որ մայիսի 28–ին իրենց կուսակցության նիստում նա չի առաջադրվելու, ինչը փաստացի նրա հրաժարականի մեղմ ձեւն է»: Ըստ թուրքագետի՝ Դավութօղլուի հրաժարականը պարտադրվել է Էրդողանի կողմից: Մեր հարցին, թե նրա հրաժարականը ինչպես կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա՝ թուրքագետը նշեց. «Որեւէ բան չի փոխի, որովհետեւ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները համարում է ազգային խնդիր, իսկ այդպիսի խնդիրներում պետական քաղաքականություն է վարվում, եւ կառավարությունը չի կարող այդ քաղաքականության ընթացքը շեղել: Որեւէ բան կփոխվի, եթե Թուրքիան Ադրբեջանում դիրքեր ամրապնդելու եւ դրանով Կովկասում իր ազդեցությունը տարածելու նկրտումներից հրաժարվի, ինչպես նաեւ՝ Մեղրիի միջանցքը Ադրբեջանին կցելու մտադրությունից»: Ինչ վերաբերում է օրերս Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակմանը, ապա Հակոբ Չաքրյանի խոսքով՝ դա լուրջ հետեւանքներ կունենա. «Կարոյի կուսակցության պատգամավորների գլխին անձեռնմխելիությունից զրկվելու եւ ձերբակալվելու սպառնալիք կա: Էրդողանը բազմիցս սպառնացել է նրանց, եւ եթե նա մի բան ասում է իր երկրի ներսում, ապա անում է»: