Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ականազերծող շուն՝ հայկական ինժեներական գումարտակին

Քաղաքականություն
amn

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր  Էջմիածնի Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնում մասնակցել է 6 ականզերծող շների գործողությունների ցուցադրությանը: Այդ շները Հայաստանին են տրամադրվել ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի և ԱՄՆ քաղաքացիների, ինչպես նաև  հայկական սփյուռքի մասնավոր նվիրատվությունների հաշվին: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը ԱՄՆ պետքարտուղարության հետ միասին ապահովում են սլովենական International Trust Fund Enhancing Human Security (ITF) հասարակական կազմակերպությունը և Marshall Legacy ինստիտուտը: Դրամաշնորհի ու մասնավոր նվիրատվությունների միջոցով Բոսնիայի ականազերծող շների կենտրոնից հրավիրվել է փորձագետ-շնավարժ, ով վեց ամիս գտնվելով Հայաստանում, ապահովել է հայկական շնավարժ թիմերի ուսուցումը՝ նախապատրաստելով նրանց ականազերծման 2016թ. աշխատանքներին: Շները  կցվելու են  հայկական ինժեներական գումարտակին՝ աջակցելու Հայաստանի հարավում իրականացվող ականազերծման աշխատանքներին: amn1   amn2   amn3   amn4   amn5   amn6   amn7   amn8   amn9   amn10   amn11