Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք անսխալական չէ. դատավորը՝ կայացրած ակտերի մասին (տեսանյութ)

Հասարակություն
nkar-kalanavayr

Հայաստանի ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը դեռեւս ամբողջությամբ լուծված չէ. այսօր «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:  «Ահազանգերը, որ հերթով են քնում կամ տարածքը չի բավարարում, հերթով քնելու խնդիրը չէր, խնդիրը կայանում էր նրանում, որ խցերում ավելի շատ մարդիկ կային:  Հիմնական խնդիրը մենք ունեինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ընդ որում ոչ թե դատապարտյալների, այլ կալանավորված անձինք էին կենտրոնացված, հիմա քանի որ փորձում ենք փակ եւ կիսափակ տիպի դատապարտյալներին տեղափոխել Արմավիր, ըստ այդմ թեթեւացնում ենք նաեւ Նուբարաշենի պայմանները»,- հայտարարեց փոխնախարարը: Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ «Արմավիր» ՔԿՀ-ն  գործարկվել է  շուրջ 1200 դատապարտյալի համար եւ կիսափակ տիպի դատապարտյալների բնակեցման խնդիրն ամբողջությամբ լուծվում է:  Սուրեն Քրմոյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում էներգախնայողության ծրագիր է իրականացվում, որը հնարավորություն կտա տասը ՔԿՀ-ներում ապահովվել իդեալական ջերմային եւ  հիգիենիկ պայմաններ: Փոխնախարարն անդրադարձավ նաեւ պրոբացիոն համակարգի ներդրմանը Հայաստանում՝ նշելով, որ  ազատազրկման հետ կապված շատ պատիժներ կարող են չկիրառվել, այս դեպքում էլ գերբնակեցման խնդիրը կլուծվի: Օրենքն  առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:  «Հուսով ենք  մոտակա մեկ ամսվա ընթացքում վերջնականապես կընդունվի այդ օրենքը եւ մոտակա ամիսների ընթացքում ծառայությունը կգործարկվի եւ կսկսեն        կիրառել պրոբացիայի գործիքները  եւ ազատազրկման հետ կապված ավելի քիչ պատժամիջոցներ կիրառել»,- նշեց Սուրեն Քրմոյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը եւս կարեւորում է պրոբացիոն համակարգի ներդրումը: Միաժամանակ նա նշում է, որ Հայաստանի ՔԿՀ-ները գերբնակեցման առումով միջին չափանիշից ընդամենը 5 տոկոս է ավել:  Դատավորը անդրադառնում է 100 հազար բնակչի մասով արված հաշվարկին: Այդ հաշվարկով շուրջ 130 անազատության մեջ գտնվող անձ կա: «Եվրոպական չափանիշը 125-ի կողմն է: Բայց դա եւս շատ է, եւ կարծում եմ, որ գերբեռնվածության հարցը պետք է լուծվի»,- նշեց նա: Ի դեպ, ինչ վերաբերում է դատական ակտերին, դատավորը չի հիշում, որ այդպիսի կոպիտ սխալ արած լինի: «Ոչ ոք անսխալական չէ: Հնարավոր է բացթողումներ լինեն, բայց եռաստիճան դատական համակարգում դա որքան հնարավոր է, շտկվում է»,- եզրափակեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը: