Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս հաղթանակ մեկ օրում

Սպորտ
aaasss

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաջող հանդես գալ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մրցումների երրորդ օրը ռինգ դուրս եկած մեր չորս ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան: Դրանք են 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանը, Նարեկ Աբգարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ մեր միակ կին բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ): Այսօր Հայաստանից ռինգ կմտնեն դարձյալ 4 հոգի՝ Արամ Ավագյան (56 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովհիկյան (75 կգ) եւ Նիկոլ Արությունով (81 կգ): Նշենք, որ Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելու համար մեր բռնցքամարտիկները նվազագույնը պետք է մտնեն եզրափակիչ: