«Աշխարհի ամենալավ մարդը»

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողներից մի քանիսի  անունները: Նրանցից մեկը Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանն է:

«Ա1+»-ի հետ զրույցում Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը նրան բնութագրեց որպես «աշխարհի ամենալավ մարդ».

«Շատ պարկեշտ, կրթված մարդ էր՝ խելացի ընտանիքից»,-ասաց նա՝ հավելելով, որ զոհվածը ընտանիքի երեք զավակներից մեկն էր. ունի քույր եւ եղբայր: Ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների տեր:

Հովսեփ Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ գյուղի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 14:00-ին: