Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիկնիկների մեծ պահանջարկ՝ թատրոնում ու Վերնիսաժում (տեսանյութ)

Հասարակություն
tiknik-1

10 տարուց ավելի է՝ Աստղիկ Աբովյանի ձեռքին թելերն ու կտորները վերածվում են խոսող ու շարժվող յուրօրինակ տիկնիկների։ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում աշխատող տիկնիկագործի աշխատանքները խոսում են թե մանկական, թե մեծահասակների համար ներկայացումներում։ «Բայց, իհարկե, երևի երեխաների համար ավելի պատասխանատու աշխատանք է»,-ասում է տիկնիկագործը։ Նրա ստեղծած տիկնիկներն այնքան բնական են, որ երբեմն կարող ես նմանեցնել մարդկանց։ «Համարյա միշտ, երբ պատրաստում ենք տիկնիկները, նմանեցնում ենք, ասում ենք՝ սա այս ինչ դերասանին է նման, այս ինչ կոլեգային»,-նշում է Աստղիկը։ Ի տարբերություն նրա ստեղծածի՝ Վերնիսաժում վաճառվող տիկնիկները բեմական կենսագրություն չունեն։ «Ներսից պղինձ է, բոլորն էլ շարժվում են տարբեր դիրքերով»,-շեշտում է վաճառող Վարդան Մելիքսեթյանը։ Ամենապահանջվածն այստեղ  հարսանեկան ծիսական տիկնիկներն են՝ Նուրիները։ tiknik 4 tiknik 3 tiknik 2 Մանրամասները՝ տեսանյութում