Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուզեմ մեր երկիրը ինձ նման սիրողներ շատ լինեն». Շուշան Պետրոսյան

Քաղաքականություն
6ee6833a439f92158eb8a9e9aa903914

ԵՊԼՀ   4-րդ կուրսի  ուսանող Տիգրան Հակոբյանի հարցերին    գրավոր  պատասխանել է ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: - Ի՞նչը դրդեց ձեզ քաղաքականությամբ զբաղվել: -Մասնագիտական կրթությունս , իմ ՝ մշակույթի ոլորտում  որոշակի հմտությունների տիրապետելը , ոլորտի խնդիրներին ծանոթ լինելը։ -Կա՞ մրցակցություն կանանց մեջ  քաղաքական ասպարեզում: -Կանանց մեջ մրցակցությունը չգրված օրենք է, հարցն այն է, որ քաղաքական ասպարեզում այդ մրցակցությունը կարծում եմ չկա: Տարբեր գաղափարակիրներ են, տարբեր սկզբունքներ, իդեալներ ունեն, ու եթե մրցակցություն էլ կա, ապա ոչ քաղաքականության մեջ: - Համարո՞ւմ եք ձեզ անձ, ում կարելի է ընդօրինակել: -Որպեսզի ինձ համարեմ ընդօրինակելի մեկը, առնվազն պիտի գերագնահատեմ ինձ , կամ լինեմ Զարատուստրան, իրականում պատասխանեմ այս կերպ. կուզեմ մեր Երկիրը ինձ նման սիրողներ շատ լինեն, այսքանը :