Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող անձինք՝ քաղաքական գործընթացներից դուրս (տեսանյութ)

Հասարակություն
hashmandam-nkar

2010 թվականին Հայաստանը վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան՝ պարտավորություն ստանձնելով այլ իրավունքների կողքին ապահովել նաև քաղաքական-հասարակական կյանքին լիարժեք մասնակցության իրավունքը։ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող դաշինքի համակարգող Զարուհի Բաթոյանի պնդմամբ՝ 6 տարի անց դեռ անելիքներ կան ՀՀ օրենսդրությունը կոնվենցիային համապատասխանեցնելու, մեխանիզմները հստակեցնելու առումով. «Ամենակարևոր խնդիրներից մեկը ընտրողների իրավունքն է, որովհետև Սահմանադրական հանրաքվեն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ շատ անմատչելի, անհասանելի գործընթաց է այս ամենը հաշմանդամություն ունեցող անձանց համար»։ Ըստ նրա՝ խնդիրը չի վերաբերում միայն տեղաշարժման հետ խնդիր ունեցող անձանց. «Խոսքը վերաբերում է նաև տեսողության լսողության, մտավոր, սովորելու, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց»։ Հաշմանդամություն ունեցող անձինք խնդիրների պակաս չեն ունենում նաև քարոզարշավի ընթացքում, երբ հարկ է ծանոթանալ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին. «Կարևոր է տեղեկատվության հասանելիությունը։ Երբ քաղաքական կուսակցությունները ծրագրեր են ներկայացնում, այստեղից սկսում է խտրականությունն ու անմատչելիությունը, որովհետև, օրինակ՝ եթե մարդն ունի լսողության, տեսողության խնդիր, կամ իր համար դժվար է ընկալել բարդ տեքստերը, դրանք անհրաժեշտ է անհասանելի դարձնել»,- հավելում է նա։