Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպաններն օրենսդիրներին կասեն իրենց կարծիքն առցանց (տեսանյութ)

Հասարակություն
ecolex-kayqi-hamar

Էլեկտրոնային հարթակ, որտեղ հանդիպում են հասարակական կազմակերպություններն ու գերատեսչությունները։ Ecolex.am-ում տեղադրված են էկոլոգիական օրենսդրության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ «Հասարակությանը մենք տալիս ենք գիտելիքներ, ուղղորդում ենք՝ ինքն ինչ ճանապարհով պետք է գնա, որպեսզի իր մասնակցությունը ցուցաբերի այդ ակտի նախագծի ընդունմանը»,-նշեց «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Աիդա Իսկոյանը։ ՇՄԻՊԿ-ը մի հարկի տակ էր հավաքել Ազգային ժողովի, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ քննարկելու ծրագրի ընձեռած հնարավորությունները։ Էկոլեքս կայքում գրանցվելով՝ կարելի է առցանց հետևել նախագծերի ամբողջ ընթացքին, ներկայացնել առաջարկություններ։ Մանրամասները՝ տեսանյութում