Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայրի բնության ապագան մարդու ձեռքերում է

Հասարակություն
23a699f3413f15cac8dcad15607862e5

Վայրի բնության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 3-ին, նպատակ ունի վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար: 2013թ. ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր «վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը  կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում: Յուրաքանչյուր տարի այս օրն ունի որոշակի թեմատիկ ուղղվածություն, այս տարվա կարգախոսն այսպիսին է. «Վայրի բնության ապագան մեր ձեռքերում է»: Վայրի բնության հարցում աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները: 2015թ. նոյեմբերին, երբ  ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Միջազգային որսագողության դեմ պայքարի մասին օրենքը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասաց. «Այսօր վայրի բնության տեսակների անօրինական փոխադրումները աշխարհի ամենագայթակղիչ հանցագործություններից է, որի հետ կապված տարեկան գրեթե 10 միլիարդ դոլար է շրջանառվում»: Աշխարհում խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը: Անօրինական առևտուրը արժեզրկում է միջազգային հանրության կողմից տարիներ շարունակ իրականացված կոնսերվացման աշխատանքները և զարկ տալիս անդրազգային հանցավորությանը: Այն նաև խոչընդոտում է սոցիալ-տնտեսական զարգացմանը, նպաստում կոռուպցիային և ուղղակիորեն ազդում է պետական կառավարման, իրավունքի գերակայության և ազգային ու միջազգային անվտանգության վրա: Անօրինական փոխադրումների հետ կապված Միացյալ Նահանգները վերջնակետ երկիր է.  այստեղ բերվում են էկզոտիկ կենդանիներ, ավանդական բժշկության բաղադրատարրեր, փղոսկր և վայրի բնության հետ կապված այլ բաներ: Միացյալ Նահանգները վճռականորեն պայքարում է վայրի բնության անօրինական փոխադրումների ու վայրի բնության անօրինական առևտրի հետ կապված հանցավոր գործունեության դեմ: Մենք հասկանում ենք, որ խնդրի մի մասն ենք կազմում և ձգտում ենք նաև լուծման մի մասը լինել: Միացյալ Նահանգների կառավարությունը կարևոր առաջնորդող դերակատարում ունի այս խնդրի լուծման հարցում, սակայն չի կարող միայնակ լուծել այն. սա համամարդկային խնդիր է և անհրաժեշտ է համամարդկային արձագանք: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում խրախուսելու վայրի բնության կառավարման կայուն մոտեցումներ, արմատախիլ անելու վայրի բնության անօրինական առևտուրը, ամրապնդելու իրավապահների ու քրեական արդարադատության համակարգի արձագանքը և նվազեցնելու պահանջարկը: Հայաստանը 2009թ. ստորագրել է  1973թ. «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան, որը կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների արտահանումը, վաճառքը և փոխադրումը: Չնայած այս հանձնառությանը, Հայաստանը հայտնի է որպես վտանգված ու էկզոտիկ կենդանատեսակների տարանցիկ երկիր: Կենդանիները, որ մնում են Հայաստանում, հայտնում են մասնավոր կենդանաբանական այգիներում, դառնում են որսաթիրախ «սաֆարիներում» կամ հետաքրքրություն առաջացնող ցուցանմուշ տարբեր օբյեկտներում:  Մենք խրախուսում ենք Հայաստանին հետամուտ լինել  «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ապահովել, որ վայրի բնության անօրինական առևտուր իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն: ԱՄՆ դեսպանատուն