Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ը հրավիրում է «Հեռուստատեսության Բարձրագույն դասընթացների» (տեսանյութ)

Հասարակություն
operator

1996 թվականից սկսած՝ «Ա1+»-ն  առաջարկում է «Հեռուստատեսության Բարձրագույն դասընթացներ»  ծրագիրը,  որի շրջանավարտները այսօր աշխատում են  Հանրապետության , նաեւ արտերկրի առաջատար հեռուստաընկերություններում։ Շուրջ 400 շրջանավարտ, որոնք մասնակցել են «Մելտեքս» ՍՊԸ-ի կազմակերպած դասընթացներին, այսօր ոլորտի լավագույն մասնագետներից են։ Հենց այս շրջանավարտներով է համալրվել նաեւ «Ա1+»-ի ստեղծագործական, ինչպես նաեւ տեխնիկական աշխատակազմը: «Ա1+» հեռուստաընկերությունը շարունակում է hեռուստատեսության «Բարձրագույն դասընթացների» ընդունելությունն այն անձանց համար, որոնք ցանկություն ունեն հետագայում աշխատելու հեռուստատեսությունում։ Տեսական դասընթացները կուղեկցվեն գործնական պարապմունքներով։ Դասընթացները կազմակերպվում են հետեւյալ մասնագիտությունների գծով

  • Հեռուստալրագրողներ
  • Հեռուստաօպերատորներ
  • Հեռուստահնչյունային ռեժիսորներ
Հայտերն ընդունվում են ապրիլի 20-ից։ Դասընթացները կմեկնարկեն մայիսի 1-ից։ Հասցե. ք. Երեւան, Փ. Բյուզանդի, 1/3 5-րդ հարկ Հեռախոս. 54 37 67, 564 299, 585 427 Տեղեկությունները հեռախոսով՝ ժամը 10.00-ից մինչեւ 17.00 /բացի շաբաթ եւ կիրակի օրերից/