Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձկնարտադրությունը գնում է մենաշնորհի» (տեսանյութ)

Տնտեսություն
dzknartadrox-nkar

Նախորդ տարվա ընթացքում 77 ձկնարտադրողի տնտեսություն է փակվել: Այս տարի էլ երևի թե ևս 35-ը կփակվի. այսօր նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Ասում է՝ ձկնարտադրողները մեր երկրում գտնվում են անօգնական վիճակում: Կառավարության կողմից պետք է քայլեր իրականացվեն՝ ոլորտի զարգացումը խթանելու համար, այնինչ հակառակն է արվում. «Փոխանակ սկզբում ձկնարտադրողների խնդիրներին լուծում տան, որ նրանք ի վիճակի լինեն հարկեր, տուրքեր վճարելու, անմիջապես նախաձեռնություն է իրականացվում՝ ուսումնասիրություն կատարելու՝ ջրի վարձավճարի բարձրացման նպատակով»,-շեշտեց նա: Իսկ այդ ընթացքում ոլորտում ավելանում են խնդիրները. «Մենք հիմա ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կայացած մի տնտեսական ոլորտ գնում է մենաշնորհի»,-ասաց պարոն Աթոյանը: Իսկ փոքր ու միջին ձկնարտադրողներն իրենց արտադրանքը ստիպված են վաճառել չնչին գումարով. «Արտադրանքի ինքնարժեքը բարձր է գնից, և մարդիկ լիկվիդացիոն գներով են իրացում կատարում: Այս ամենը միֆ է թվում մեր Գյուղատնտեսության նախարարության համար: Նրանք ոչ հավատում են, ոչ էլ իրազեկված են իրական պայմաններին, թե ինչ է տեղի ունենում ձկնարտադրության ոլորտում»: «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահը շեշտեց նաև, որ փոքր ու միջին տնտեսվարողները, երբ տեղափոխում են իրենց բիզնեսն այլ երկիր, այնտեղ այդ բիզնեսը ծաղկում է: Պատճառն, ըստ նրա, այն է, որ արտերկրում ստեղծվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքային պայմաններն, ընդ որում՝ անվճար, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել: