Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղագիտության կենտրոնը կկրի Հ. Իգիթյանի անունը

Պաշտոնական
f7aa933c9b61eb90599258e5efd35a72

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ԿԳՆ "Գեղագիտության ազգային կենտրոն" փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած մեծ ավանդն ու վաստակը: