Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս ՀՅԴ-ից զգուշանալ (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan-levon

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է քաղաքական ուժերին, ԱԺ խմբակցություններին, հասարակական կազմակերպություններին ու ԶԼՄ-ներին կենտրոնանալ առաջիկայում ընդունվելիք ընտրական օրենսգրքի կազմման աշխատանքների վրա։ «Անհրաժեշտ է ստեղծել պահանջների միասնական պլատֆորմ, հիմա կա իրական հնարավորություն, որ այս անգամ իշխանությունները կընկրկեն միջազգային հանրության, ներքին ուժերի առաջ՝ ընտրական օրենսգրքում արվելիք փոփոխությունների ժամանակ ընդունել ընդդիմության առաջարկները։ Մի բան պարզ է՝ այլևս Հայաստանում ընտրությունների կեղծումը չեն հանդուրժում ոչ քաղաքական ուժերը, ոչ հասարակական կազմակերպությունները, ոչ լրատվամիջոցները»,- հայտարարում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ըստ ընդդիմադիր գործիչի՝ իրենք առաջարկներ ունեն կազմվելիք ընտրական օրենսգրում ներառելու համար. «Արել ենք ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ մի քանի առաջարկ՝ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում, մատնահետքերով ընտրություն և այլն։ Առաջին անգամ միջազգային հանրությունը պատրաստ է մեզ օգնել՝ որ կարողանանք իշխանությունների նկատմամբ ճնշումների միջոցով այս կետերը ներառել ընտրական նոր օրենսգրքում»։ Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը՝ Լևոն Զուրաբյանը խորհուրդ է տալիս Հանրապետականին՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելով զգույշ լինել. «Դաշնակցության առաջին կոալիցիան եղել է երիտթուրքերի հետ, բոլորս գիտենք, թե մեր ժողովրդի գլխին ինչ եկավ և ի վերջո՝ երիտթուրքերը հեռացվեցին իշխանությունից, ՀՅԴ-ի մյուս կոալիցիա եղել է նացիստական ուժերի հետ և այդ ուժերն էլ իշխանությունից հեռացվեցին, հիմա միգուցե՝ ՀՀԿ-ից ազատվելու հնարավորությունը Դաշնակցության հետ կոալիցիա՞ն է»,- հռետորական հարց է հնչեցնում ընդդիմադիր գործիչը։