Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ից ապօրինաբար դուրս է գալիս 1 մլրդ 800 միլիոն դոլար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vilen

Հայաստանում միկրոտնտեսական կայուն միջավայր ստեղծելու համար պայմանները բավականին բարդ են,նախապատմությունն էլ` վստահություն չներշնչող: «Օրինակ` 2015թ-ի ընթացքում քանի բրենդ հեռացավ Հայաստանից, քանի կլանման դեպք եղավ, ինչքան են եղել ներդրումները և այլն, այսինքն դրանք մի շարք ցուցանիշներն են, որոնք ձևավորում են մեր միկրոտնտեսական միջավայրը և այս գործոններն արդեն իսկ նախադեպ են , որպեսզի տվյալ երկիրը ներդրողների համար լինի ոչ նպատակահարմար»,-«Ա1+»-ի հետ զրույցում  շեշտեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Փետրվարի 12-ին իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց երկրի տնտեսական ակտիվության 3,1% աճի մասին, ինչը  ըստ նրա ՝ ամենաբարձր ցուցանիշն է մեր անմիջական տնտեսական միջավայրում:  Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սակայն, նման ցուցանիշը միայն մեկ հանգամանքով է պայմանավորում. «Այդ 3 %-ը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ: Եթե նայում ենք հանքարդյունաբերության թվերը, ապա այնտեղ տեսնում ենք, որ 50%-60% աճ են ապահովել, բայց ես այստեղ մի անհանգստություն էլ ունեմ, որ հանքարդյունաբերությունն էլ հղի է լուրջ վտանգներով»: Վիլեն Խաչատրյանն էլ իր հերթին հավելում է . «Այդ աճը դոլարային արտահայտությամբ  կլինի մոտ 300 միլիոն դոլարի կարգի գումար:  Մենք ավելի շատ պարտք ենք վերցնում՝ 630 միլիոն դոլարի պարտք ենք վերցրել, քան մեր տնտեսական աճն է, մեր բյուջեի դեֆիցիտն էլ ավելի շատ է՝ 230 միլիարդ դրամ, քան այդ տնտեսական աճը; Մյուս կողմից էլ մենք ունենք ապօրինի ֆինանսական արտահոսք հսկայական ծավալի, որը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն դոլար, այսինքն ստացվում է, որ մեր տնտեսական աճից 5-6 անգամ ավել գումար Հայաստանից ապօրինաբար դուրս է գալիս»: «Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ-ի դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1,8%-ով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում»,-իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը, մինչդեռ փաստ է, որ դրամն օրըստօրե արժեզրկվում է: «Գուցե խաղ է տեղի ունեցել, գուցե Կենտրոնական բանկն այդ ժամանակ գնել է դոլարն էժանով, հիմա արդեն թանկով է վաճառում և հավասարակշռում: Այնուամենայնիվ, սա մի իրավիճակ է, երբ տեսնում ենք, որ դոլարը դանդաղ մոտենում է մինչև 1 դոլարը 500դրամ սահմանագծին և հայտնվում ենք ռիսկային տիրույթում: Սրանից ամենաշատը կտուժեն վարկ ունեցող մարդիկ, քանի որ մեր վարկային պորտֆելն այս պահի դրությամբ մոտ 65 %-ով իր մեջ պարունակում է արտարժույթ»,-ընդգծում է Վիլեն  Խաչատրյանը: Տնտեսագետները վերապահումներով են մոտենում նաև 7-8 %  ամսական միջին աշխատավարձի բարձրացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Վահագն  Խաչատրյանը  հիշեցնում է, որ դա 2014թ-ին ընդունված որոշման արդյունք է, երբ բյուջետային  հիմնարկների աշխատավարձերը բարձրացվեցին, իսկ այս տարի դա այլևս չի լինի, քանզի նման  պարամետրեր բյուջեում դրված չեն: Մանրամասները՝ տեսանյութում