Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ու՞ր է այն օրգանը, որը պետք է ստեղծի էլեկտրոնային բառարաններ (տեսանյութ)

Հասարակություն
internet

Փետրվարի 8-ը անվտանգ համացանցի օրն է: «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշում է, որ անվտանգ համացանցը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Ըստ նրա՝ անվտանգ համացանցը կապված չէ մեծահասակների հետ։ Մասնագետը կարծում է, որ պետք է հստակ շեմ սահմանել, թե մինչեւ որ տարիքն է պետք երեխաների շրջանում իրականացնել համացանցից օգտվելու սահմանափակում։ Ի դեպ, այս տարի Հայաստանը կնքել է կիբերհանցագործության դեմ բուդապեշտյան կոնվենցիան, որը թույլ է տալիս ներքին գործերի ծառայության հատուկ բաժնին անմիջապես կապ հաստատել այլ երկրների համապատասխան մարմինների հետ եւ օպերատիվ կերպով կանխել համակարգչային հանցագործությունները։ Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանն էլ խոսեց համացանցում հայատառ գրելու խնդրի մասին։ Այս առումով նա կարեւորում է էլեկտրոնային բառարանների ստեղծումը։ «Թղթային բառարանը հնացած է արդեն, պետք է դրանք դարձնել էլեկտրոնային։ Ու՞ր է այն օրգանը, որը պետք է զբաղվի դրանով։ Էլեկտրոնային բառարանը ազգապահպանման գործ է։ Մշակույթի նախարարությանը դիմում ես, ասում է՝ դա իմ գործը չէ, լեզվի ինստիտուտին դիմում ես՝ նույնն է, բա ո՞վ պետք է զբաղվի դրանով»,-դժգոհեց նա։