Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանը ընտրություններին ընդառաջ հանդիպել է Ռիչարդ Միլսի հետ

Քաղաքականություն
46bac88843b1d2d49b6b37b7d118b8e6

Այսօր, փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած Սահամանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր: Լեւոն Զուրաբյանը իր խոսքում ասել է. “Հայաստանի ներկա ընտրական համակարգը ուղղված է ոչ թե ժողովրդի կամարտահայտության իրականացմանը, այլ գործող իշխանությունների վերարտադրմանը եւ պետք է համախմբել Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական ու քաղաքական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային հանրության ջանքերը՝ այդ համակարգը արմատապես փոխելու համար:” ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր խոսքում նշել է. “Մեր հանձնառությանը հավատարիմ՝ մենք, հատկապես 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանում ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության առաջընթացի շուրջ”: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը: