Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկույզի ծառը չորացել է. պոչամբարի վնասները (տեսանյութ)

Հասարակություն
poch1

«Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ ներկայացուցիչները հունվարի 22-ին ժամանեցին Գեղանուշ համայնք և հադիպեցին համայնքի բնակիչներին։: «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում 2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ստորագրահավաք։ Ստորագրահավաքի նպատակն է վերականգնել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասները և բաց թողնված օգուտները։ Համառոտ նկարագրություն Գեղանուշ համայնքի մարդաքանակի վերաբերյալ։ Համայնքում գրանցված է 249 ընտրող, որից սովորաբար ընտրությանը մասնակցում են 150 մարդ։ Ստորագրահավաքին մասնակցել են 184 մարդ։ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հ/կ նախագահ Արշավիր Խալափյան