Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգները իրենց զենքերը կփորձարկեն Մյունխենում

Սպորտ
sport-hradzig

Հայաստանի հրաձիգները հանդես կգան այսօր Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկող միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարի մեր հանրապետությունը կներկայացնեն 10 մարզիկ-մարզուհի: Հունվարի 28-ին օդամղիչ հրացան ձևի մեծահասակների մրցաշարում պայքար կմղեն Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը եւ Քրիստիան Լաուերը: Երիտասարդների մրցաշարում հանդես կգան Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը: Օդամղիչ ատրճանակ ձևի մեծահասակների մրցումներում հայտավորվել են Էլմիրա Կարապետյանը, երիտասարդներից՝ Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը: Հայաստանի հրաձգության հավաքականը Մյունխենում հանդես կգա գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մյունխենյան միջազգային մրցաշարը լուրջ ստուգատես կլինի մեր հրաձիգների համար փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: