Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կրկին պարտվում է Եվրադատարանում

Քաղաքականություն
27.01.10

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր միանգամից երեք որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի» և «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերով դիմումատուները պնդել են, որ իրենք զրկված են եղել Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից, ինչպես նաև չեն կարողացել փաստաբան վարձել: Եվրադատարանը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը: Դատարանի վճռով՝ Հայաստանի կառավարությունը Գույումչյանին և Թովմասյանին կվճարի 3600 եվրո՝ որպես ոչ նյութական վնաս: «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատու Վարյա Սաֆարյանը Եվրոպական ատյանին իր բողոքն է արտահայտել, որ ինքը Երևանի կենտրոնում գտնվող սեփականությունը չի կարողացել կիսել ու փոխանցել իր երեխաներին: Նրան չի հաջողվել նաև գրանցել սեփական հողատարածքում կառուցած տաղավարը: Ըստ Եվրադատարանի՝ այս գործով խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը: Հայաստանի կառավարությունը հաղթող կողմին կվճարի 3630 եվրո: