Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տան պատերը պոլիէթիլենապատել են՝ ցրտից պաշտպանվելու համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
AevBc7O91so

7 հոգանոց ընտանիքը վերջին 4 ամիսներին ապրում է տարածքում, որը դժվար է բնակարան անվանել: Էլեկտրամատակարարում  նույնիսկ չկա. «Երեկոյան մոմ ենք վառում»,-ասում է տան կինը՝ Մարգարիտը: Ամուսինը՝ Կարենը, Գյումրիից է: Երկրաշարժի ժամանակ կորցրել է ծնողներին:  Բանակում ծառայելիս է եղել, չի կարողացել գրանցվել բնակարանային հերթացուցակում։  Տարիների ընթացքում էլ հարցը չի լուծվել, ինքն էլ տեղափոխվել է Երեւան։ Կարենը հիշում է  Գյումրիի  նախկին քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի  խոսքերը. «Գնա, մի փակ դուռ ջարդի, մտի, ապրի»: Մալաթիա-Սեբաստիա համայքնում գտնվող տարածքը Կարենի ընկերն է  ժամանակավոր տրամադրել: Այն քիչ թե շատ բնակության համար պիտանի դարձնելու համար նա փորձել է սուղ միջոցներով բարեկարգել։ «Պատերը սվաղած չի, ցելոֆան ենք քաշել, որովհետև ահավոր քամի է լինում, երեխեքը չեն կարողանում քնել: Կարող եմ սանհանգույցը ցույց տալ, այստեղ չես կարող երեխա լողացնել»:   Մանրամասները՝ տեսանյութում