Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցվածների մոտ կեսը բանվորական աշխատանք է կատարել. հետազոտություն (տեսանյութ)

Հասարակություն
trafiking-nkar

Փորձնական հետազոտություն՝ Հայաստանում չափահասների և երեխաների շրջանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը բարելավելու նպատակով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության ու ազգային փորձագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի առումով առավել խոցելի են բազմանդամ և ֆինանսապես անապահով ընտանիքները: «Թրաֆիքինգի դեմ պայքարը պահանջում է համակարգված մոտեցում քրեական, արդարադատության, նաև՝ աշխատաշուկայի կարգավորման հարցում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է ազգային կառույցներին՝ իրականացնելու թրաֆիքինգի դեմ պայքարում ԵԱՀԿ հանձնառությունները, և մեր գրասենյակը շարունակելու է կարևորել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առկա մեխանիզմների բարելավմանն ուղղված գործունեությունը»,-իր ելույթում նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Հետազոտության նպատակով հարցում է կատարվել 300 տնային տնտեսությունների շրջանում Երևանում, Արարատի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում: Դիտարկված աշխատանքների մոտ կեսը՝ 50,6 տոկոսը եղել է տևական՝ 2 և ավել տարի ժամկետով: Առավել կարճաժամկետ՝ մինչև 30 օրով աշխատանքները հատկապես գյուղերում էապես ավելի մեծ բաժին են ունեցել, քան Երևանում: Աշխատանքների 53 տոկոսը բանվորական է եղել: Որևէ որակավորում չպահանջող աշխատանքների բաժինը գյուղերում կազմել է 47 տոկոս: Հարցվածների զգալի մասն իրականացրել է իր որակավորումից ցածր որակավորում պահանջող աշխատանք: Հարցվածների մեծ մասն իրենց աշխատանքները գտել են բարեկամի, ընկերոջ և ծանոթի օգնությամբ, համացանցի միջոցով՝ մոտ 5 տոկոսը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շարունակելու է աջակցել աշխատանքային խմբին՝ ավարտելու թրաֆիքինգի դեմ պայքարի նոր՝ եռամյա պետական ծրագրի մշակումը: Քննարկումը շարունակվելու է Ծաղկաձորում: