Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ - Հայաստան, ներկայիս հարաբերությունները և հետագա զարգացումները

Քաղաքականություն
eufoa

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողով: Միջոցառումըհամատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազինև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) կազմակերպությունը: Այն առանձնացավ բանախոսների ներկայացուց­չականությամբ՝ մասնակցում էին, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվողբանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:   Համաժողովը վարում էր ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն է ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջևամուր կապեր հաստատելու գործում: Նա նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է: Իրելույթում նա ընդգծեց Հայաստան-ԵՄ ամուր հարաբերությունների կարևորությունը. ‹‹Մենք ընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, և եսշնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ որ այն տվել է մեր մայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարևոր է,որովհետև մենք հակված ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորսավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպեսնաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին››,- նշեց պատգամավորը: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության նպատակն էր այս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան-ԵՄհարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին և քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքում բանակցությանառիթ հանդիսացող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձևավորում է գաղափարների լայն շրջանակ,որոնք, պատշաճ իրագործման դեպքում, կխթանեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: ‹‹Գաղափարների նման փոխանակումը ամուր հիմք էապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր և առաջարկներ ներկայացնելու համար: Մենք կարողացանք ներգրավել Հայաստան-ԵՄհարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խոհրդարանական և գործադիր ոլորտներից, քանի որ նպատակ ունենքանդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին››,- նշեց պարոն Օչոան: ‹‹Կարծում եմ, որ մեր քննարկումներն ուեզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար՝ խոհրդարանականմակարդակով, նաև<