Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ

Ն.Ս.Օ.Տ.Տ. արեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կառույցներում եւ թեմերում։

Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Սյունյաց Թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանը նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) խորհրդի նախագահ՝ շարունակելով կատարել թեմական առաջնորդի պարտականությունները։

Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Բագրատ աբղ. Գալստանյանը նշանակվել է Տեղեկատվական Համակարգի խորհրդի նախագահ։