Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդիկները Երեւանում նշում են Լույսերի տոնը (տեսանյութ)

Հասարակություն
divali

Երեւանում հնդիկ ուսանողներն այսօր նշում են Դիվալին կամ Լույսերի տոնը, որը Հնդկաստանի որոշ շրջաններում նաեւ Նոր տարվա խորհուրդն ունի: Տոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի դեմ: Այն նշում են հրավառությամբ եւ լույսերով: Հանրակացարանի բակում հավաքված հնդիկները, սակայն, Դիվալին տոնում են խաղերով եւ երգուպարով: «Դիվալին լույերի տոն է, որը նշում են ամբողջ Հնդկաստանում, այն բերում է երջանկություն եւ ուրախություն: Մարդիկ զարդարում են իրենց տունը, պարում, երգում, խաղեր խաղում, նաեւ հատուկ հագուստ ենք հագնում, որը կոչվում կուրտա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասացին հնդիկ ուսանողներ Մանիկը եւ Սուբավը: Դիվալիի ավանդական ուտեստներից են քաղցրավենիքներն ու դրանցով պատրաստված կերակուրները, որոնցով նրանք հյուրասիրում են իրենց հյուրերին: Մանրամասներ՝ տեսանյութով