Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Globbing.com-ը կօգնի գնումներ կատարել ողջ աշխարհից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
120

Գլոբբինգն այսուհետ գործում է Հայաստանում։ Globbing.com-ն օգնում է գնումներ կատարել ողջ աշխարհում։ Սա հարթակ է, որը համագործակցում է հայտնի օնլայն խանութների, կայքերի հետ։ Արփի Կարապետյանը globbing.com-ում արդեն փնտրում էր իր նախընտրած կահույքը, որը հայաստանյան խանութներում գտել էր, սակայն թանկ է եղել. «Ուզում եմ նայեմ, թե ինչ այլ ընտրություններ կան։ Եթե դու կարող ես գնալ Հայաստանում մեկ խանութ մտնել ու ապրանքներից ընտրել, ապա այստեղ ամբողջ աշխարհը կարող ես մտնել ու նայել։ Ինքն ուղղակի հավես է»։ Սա կարող է լուծել ազատության խնդիրը։ Շատ լուրջ քայլ է այն մարդկանց համար, ովքեր ուզում են ունենալ ընտրություն. փնտրել, գտնել ու գնել այն, ինչ իրենք ուզում են։ «Amazon»-ը, «eBay»-ը եւ այլ կայքերը աղբյուր են, որտեղից կարող ենք գտնել ինչ-որ բաներ։ Իսկ Գլոբբինգը հարթակ է, որի միջոցով դու կարող ես օգտագործել այդ բոլոր աղբյուրները։  Այստեղ տարբեր աղբյուրներ կան, եւ դու կարող ես գտնել ավելի մատչելի ապրանք»։ Գլոբբինգի գործադիր տնօրենն ասում է, թե ինչու են մարդիկ Հայաստանից քիչ պատվիրում ու օգտվում օնլայն խանութներից. «Պատճառներից մեկն այն է, որ շատ դեպքերում որոշ ապրանքներ Հայաստան չեն առաքում կամ շատ թանկ է։ Իսկ պատվիրելու ընթացքում էլ կարող են շատ խնդիրներ առաջանալ։ 2Գլոբբինգը բոլոր խնդիրները լուծում է։ Մենք տալիս ենք ամեն ինչ, ինչ Հայաստանում թույլատրելի է։ Եվ այդ ամեն ինչը երաշխավորված է։ Եթե մի բան պատվիրում ես, դուրս ես գալիս կա՛մ քո ուզած ապրանքով, կա՛մ քո գումարով»։ Մաշտոցի 43 հասցեում գտնվող Gshop-ից գնված յուրաքանչյուր ապրանք երաշխավորված է։ Եթե պատվիրած ապրանքը վնասված է հասնում, ապա Գլոբբինգը վերադարձնում է ե՛ւ առաքման, ե՛ւ ապրանքի ողջ գումարը։ Եթե ապրանքը ստանալուց հետո կա չափսի խնդիր, ապա նույնպես կարող եք վերադարձնել այն` ստանալով վճարված ապրանքի գնի 70 տոկոսը։ Gshop-ում նաեւ կարող են կատարել ապառիկ գնումներ։ Գոյություն ունի առաքման երկու եղանակ՝ օդային՝ 7-10 աշխատանքային օրում եւ ծովային՝ մինչեւ 60 աշխատանքային օր։ Գլոբբինգից գնումներ կատարելիս չափի եւ քաշի սահմանափակում չկա։ Կարող եք գնել հեռախոսից մինչեւ ավտոմեքենա ու կահույք։ «Ո՞վ կա ԱՄՆ-ից եկող։ Մի բան ասեմ բերեք, լավությունը կգնահատվի» արտահայտությունն այլեւս քիչ կօգտագործվի Ֆեյսբուքում կամ այլ սոցկայքերում։ Globbing.com-ը հնարավորություն է տալիս գնել ցանկացած իր՝առանց միջնորդի ու լավության։

Office: (+374) 60 757 371