Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետաքննության մեխանիզմից առաջ վստահության մեխանիզմ է պետք. ՌԴ դեսպան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
volinkin

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կարող է կարգավորվել միայն բանակցությունների սեղանի շուրջ, նոր լարումն անթույլատրելի է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Դեսպանը նաեւ ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Իհարկե, շատ տխուր է, որ շփման գծում սկսել են կիրառվել նախկինում չգործածված նոր տիպի զինատեսակներ, սակայն ես հույս ունեմ , որ ԼՂ հակամարտության նոր սրացում չի լինի, քանի որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. միակ լուծումը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ: Ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի, բայց հակամարտության երկու կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, պետք է ջանքեր գործադրեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ասել է դեսպանը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվում ընդունել հրադադարի խախտումների կոնկրետ դեպքերի հետաքննության մեխանիզմը, Իվան Վոլինկինն այս առնչությամբ նշեց. «Այդ մեխանիզմի գործարկումը անհնար է առանց երկու կողմերի համաձայնության, և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Պետք է նախ բարձրացնել փոխադարձ վստահության մեխանիզմները»: