Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստան կարտոֆիլ մատակարարելով Ջավախքին չե՞նք վնասում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kartofil

Հայաստանը կարող է դառնալ Վրաստանին կարտոֆիլի տնկանյութ մատակարարող երկիր։ Հարցը քննարկելու նպատակով հրավիրվել էր «Կարտոֆիլ 2015» տարածաշրջանային առաջին համաժողովը, որ կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը։ Արդյոք այսպիսով չե՞նք վնասի Ջավախքին, որը Վրաստանի կարտոֆիլի հիմնական մատակարարն է։ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ «ընդհակառակը, բերքատվությունը կբարձրանա, եւ իրենք էլ կգտնեն պարենային կարտոֆիլի շուկաներ»: Պարոն Բերբերյանի խոսքերով` կարտոֆիլի հարցում ՀՀ-ն վաղուց ինքնաբավ է` ունենք կայուն բերք եւ արտահանում Վրաստան եւ ՌԴ: Ըստ նրա` ջավախցի ֆերմերները տարբեր խողովակներով ՀՀ-ից միշտ էլ ձեռք են բերել տնկանյութ. «Հաճախ դժգոհում են, որ պատահական տնկանյութ են ձեռք բերում, այստեղ խաբկանքներ կարող են լինել, մեր առաջարկը` հենց արտադրողին կապել արտադրողի հետ, որ իրար հետ պայմանավորվեն, պատվեր տան իրար` ինչ են ուզում»: Գեղարքունիքի մարզում աճեցվում է ոչ վիրուսակիր կարտոֆիլի տնկանյութ, որն իր մրցակիցը չունի տարածաշրջանում: 3000 տոննա բարձրակարգ տնկանյութը ներկրվում է Եվրոպայից։ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշում է՝ «Մենք կարտոֆիլի տեղական սորտ, որպես այդպիսին, չունենք, եւ Խորհրդային տարիներին, եւ ներկայումս, ամբողջությամբ ներմուծված սորտեր են, մենք հայկական կարտոֆիլի սորտեր չունենք, ի տարբերություն բանջարեղենի: Դրա մեջ որեւէ խնդիր չմ տեսնում, դա կարեւոր էլ չի»: Ջավախցիները դեմ չեն նման համագործակցությանը, մանավանդ այն կարող է նոր տնտեսական հեռանկարներ բացել իրենց համար, օրինակ՝ չիպսերի գործարանի հիմնում: Ավելին՝ տեսանյութով