Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՄ-ը կպայքարի մինչեւ անգամ համոզելու միջոցով (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Hayrikyan

«Այս սահմանադրական փոփոխությունները ոչ միայն հակասահմանադրական են, այլև ապօրինի։ Այս նոր նախագծով մեզ առաջարկվում է ոչ թե փոփոխություններ կամ իբրև թե բարեփոխումներ, այլ նոր սահմանադրություն , որը ոչ մի կերպ չի նպաստելու երկրում ժողովրդավարության հաստատմանը»,-նշում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի և դրա շուրջ ընթացող գործընթացների մասին։ «Մենք նախընտրում ենք սահմանադրորեն թույլատրելի բոլոր տարբերակներով պայքարել դրա դեմ, թեև միջազգային իրավունքը թույլատրելի է համարում բռնատիրության դեմ պայքարի բոլոր ձևերը։ Արդյունավետ գործելու համար պետք է համախմբվել , իսկ մենք արդեն համախմբված ենք և ինչ-որ մեկի ետևից չենք գնում։ ԱԻՄ-ը եղել է առաջինը, որը նախաձեռնել է հրապարակային քննարկել այդ ամբողջ փաստաթուղթը, և մենք դեռ նախնական փուլում ներկայացրել ենք ամբողջական նախագիծ, որը չքննարկելը մերկացնում է անառողջ նպատակներ ունեցողներին։ Այո՛, եղել է դրվագ, որ ես ասել եմ, որ կարելի է նույնիսկ բռնություն կիրառել , երբ ոտնահարվում է ժողովրդի իրավունքները, սակայն դա համարեք հռետորական հայտարարություն, քանի որ կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք կիրառելով բոլոր քաղաքական միջոցները ՝ հասնել հաջողության, ընդհուպ մինչև դիմացինին համոզելու»,-պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի հարցին, թե ինչ միջոցներով են պայքարելու սահմանադրական փոփոխությունների դեմ, շեշտեց Պարույր Հայրիկյանը։ Անդրադառնալով նաև Ռուսաստանից 200 միլիոն դոլար արտոնյալ պայմաններով վարկ վերցնելուն՝ ԱԻՄ առաջնորդը նշեց. «Մենք ունենք շատ անհաջող նախագահ, ով Ռուսաստանին գոնե պետք է ասեր, որ հակամարտող երկրներին զենք չեն վաճառում, որքան էլ դա շահեկան լինի, թե՞ դու բիզնեսից ավելի շատ ես հասկանում, քան Ֆրանսիան կամ Ամերիկան։ Եթե դու զենք ես վաճառում հակամարտության մեջ գտնվողներին, ուրեմն դու բարեկամ չես»։ Նշենք նաև, որ սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու ԱԻՄ-ի հանրահավաք-երթը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։