Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթվա ընթացքում կորոշվի՝ ով է վերցնում Արփինե Հովհաննիսյանի մանդատը

Քաղաքականություն
0a69503c5fa16bf3759f7de26bf51932

Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, համաձայն օրենքի՝ Ազգային ժողովում նրա մանդատը պետք է ստանա 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ հերթական համարը։ Ըստ ցուցակի՝ դա Կարեն Բեքարյանն է, ով ներկայումս «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահն է։ «Ես ցանկություն ունեմ որպես պատգամավոր աշխատելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Բեքարյանը։ Թե հատկապես ո՞ր ուղղությամբ է իր գործունեությունը պատկերացնում խորհրդարանում, նա դեռ չի մանրամասնում։ Իսկ ե՞րբ մանդատը կտրվի իրեն, պարոն Բեքարյանը նշեց. «Ժամկետների մասին դեռևս չգիտեմ, չեմ կարող ասել»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ սեպտեմբերի 7-ին ստացել են ԱԺ նախագահի արձանագրությունը՝ Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ։ «Մեկ շաբաթվա ընթացքում մեզ մոտ պետք է նիստ հրավիրվի, որտեղ և մանդատը կհանձնվի մեկ այլ անձի»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։