Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարությունն այսօր ընթանում է շատ խեղումներով. Ա. Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն
6b2b290b848e414e2ef36e929ef9049a

Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու հերթական նիստը։ Նիստում ընդգրկված 18 հարցերը հավանության են արժանացել։ Հարցերից մեկը վերաբերում է Երեւանի վարչական տարածքում ավարտված շինարարությանը շահագործման թույլտվություն տալուն։ Շահագործման թույլտվության համար որպես վճար կսահմանվի ավարտական ակտի 50 տոկոսի չափով` 25 000-ից մինչեւ 150.000 դրամ։ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյո՞ք այս որոշումը պակասեցնելու է կոռուպցիան շինարարության ոլորտում. «Մեր փորձը ցույց է տալիս, որ Երեւանում շինարարությունն այսօր շատ դժվար է ընթանում, շատ խեղումներով, անթույլատրելի ճանապարհներով։ Իրականում ավարտական ակտ կոչվածը որպես փաստաթուղթ կփաստի, որ ամեն ինչ ճիշտ է կառուցվել։ Այս նոր վարձավճարը ինչքանո՞վ թափանցիկություն, մաքրություն կբերի ոլորտին»։