Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը

Հասարակություն
7

Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ  հանրապետությունում  սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև  հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ  նաև ընթացիկ  տարին։ Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից  և ավարտվում հուլիսին։ Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են  ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից,  իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է։ Ստացվում է այսպես, որ ամբողջ  օգոստոս ամսվա  ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է  ժամանակավոր գնաճի։ Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը  շուկայում աստիճանաբար  կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։ Նախարարությունը վերահսկում է  իրավիճակը  և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին