Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաղամբի պատմությունը երեխային պետք չէ պատմել. սեքսոպաթոլոգ (տեսանյութ)

Հասարակություն
պն2

«Սեռական կյանքին առնչվող համացանցային ամեն երկրորդ նյութ սիրողական բնույթի է»,-ասում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։ Դրանք պարզապես տարբեր աղբյուրներից անհաջող թարգմանություններ են, որոնք կարող են վնասել դեռահասների հոգեբանությունը։ «Քանի որ ծնողները, դպրոցը չեն անդրադառնում այս հարցին և երեխաները սեռական դաստիարակություն չեն ստանում, նրանց մնում է միայն համացանցը։ Քիչ չեն սեռական խանգարման դեպքերը, որոնք համացանցում եղած ապատեղեկատվության արդյունք են»։ Մասնագետի խոսքով՝ զանազան կայքերում ու ամսագրերում սեռական կյանքին առնչվող նյութերն ազդում են նաև մեծահասակների վրա։ «Ինձ մի զույգ էր դիմել։ Կինը բողոքում էր, որ ամուսնու հետ շաբաթական մեկ անգամ են սեռական ակտ ունենում։ Այնինչ ինքն ամսագրում տեսել էր, որ նորմայում պետք է երեք անգամ դա լինի։ Նա հավատացել էր ամսագրում գրվածին, բայց տարբեր զույգերի մոտ սեռական հարաբերությունները տարբեր հաճախականությամբ են լինում, և դա նորմալ է»,-ասում է պարոն Շահրամանյանը։ Հարցին, թե ինչպե՞ս պետք է դաստիարակել երեխաներին այս հարցով, սեքսոպաթոլոգը նշեց. «Ծնողներից պետք է սկսել։ Շատ դեպքերում ծնողն ուզում է խոսել երեխայի հետ այդ մասին, բայց չգիտի՝ ինչից սկսի։ Ինֆորմացիայի չափը պետք է որոշել՝ ըստ երեխայի տարիքի։ Երբ նա դեռ շատ փոքրիկ է և ցանկանում է իմանալ, թե ինչպես է ծնվել, ծնողը չպետք է կաղամբի պատմությունը պատմի։ Նա պետք է ասի, որ երեխան մոր փորիկից է դուրս եկել»։ Հետո, ըստ մասնագետի՝ աստիճանաբար պետք է ավելացնել տեղեկատվությունը երեխաների ծնվելու և սեռական հարաբերությունների վերաբերյալ։