Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԱՊԵՏ ԸՆՏՐՎԵՑ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆՈՒՄ

Մարզեր

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից այս ընտրական տարում առաջին ընտրությունը տեղի ունեցավ Շիրակի մարզում:

Նահապետավանի գյուղապետի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էին 2 թեկնածու:

Գրանցված 560 ընտրողներից շատերը չմասնակցեցին ընտրությանը` երիտասարդները գյուղից բացակայելու պատճառով, ծերերը` հիվանդության:

Քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ Միշա Սարգսյանի կողմ էին քվեարկել 113 ընտրող, իսկ անվավեր համարվեց 11 քվեաթերթիկ: Ձայների մեծամասնությամբ Նահապետավանի գյուղապետ ընտրվեց Սաշա Վարդանյանը:

«ՑԱՅԳ» հեռուստաընկերություն