Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժակլինը փրկեց «Ժիզելը». Առավոտ

Մշակույթ
Jaklin-3

Հուլիսի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ֆրանսիացի կոմպոզիտորի այս բալետի պրեմիերան, որի առաջին ներկայացումը կայացել է դեռեւս 1841թ., Փարիզում: Այդ ներկայացմամբ Ադանը նպաստել է ռոմանտիկ ուղղության հաստատմանը բալետային արվեստում: 1960թ. «Ժիզելը» Երեւանի օպերային թատրոնում իրականացրել է բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Մնացականյանը՝ հիմք ընդունելով հենց փարիզյան ակադեմիական բեմադրությունը, որն իրականացրել էին Պերրոն եւ Կորրալին (լիբրետոյի հեղինակներն են Գոտիեն եւ Սեն-Ժորժը): Աշխարհի նշանավոր թատրոններում հիշյալ բալետը մշտապես խաղացանկում է: Մեզ մոտ 1960թ. պրեմիերայից հետո «Ժիզելը» որոշ ընդհատումներով խաղացանկում էր մինչեւ 2010թ.: Առավոտը» ներկա էր պրեմիերային եւ նկատեց, որ մինչ ներկայացման սկսվելը մասնագետների եւ բալետային արվեստի սիրահարների շրջանում անհանգստություն էր նկատվում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, պարզվեց, որ պրեմիերայի նախօրեին թատրոնի առաջատար պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, որ պետք է հանդես գար գլխավոր հերոսուհու մենապարով, վնասել է ոտքը եւ համարյա առանց հիմնավոր փորձի, փաստորեն՝ հանպատրաստից, թատրոնի ղեկավարությունը առաջարկել է պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանին փրկել պրեմիերան: Դա նշանակում է, որ ընդամենը մեկ գիշերում ճանաչված արտիստուհին պետք է վերհիշեր ավելի քան 5 տարի առաջ իր մարմնավորած Ժիզելին: Տարբեր հոգեվիճակներով եւ տարբեր ներկայացումներում հանդես եկած պարուհին իր վարպետության շնորհիվ իսկապես փրկեց ներկայացումը: Նրա Ժիզելը թեթեւ էր, նուրբ, հմայիչ ու անկեղծ: Իսկ խելագարության տեսարանը, արվեստագետի պարն ու դերասանական վարպետությունը պարզապես հիանալի էին: Jaklin-2 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով