Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյան. Մենք մոտ ենք կառավարությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
3dOcdLSY1WY

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա։ Քաղաքացիները սակայն կվճարեն գործող սակագնով, թանկացած գումարը կփոխհատուցի կառավարությունը. «Կարեւորն էն ա, որ դուք փողը չեք տալիս»,- բացատրում է Հանրային Խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Հանրային Խորհրդի անդամի համար Բաղրամյան փողոցում սկսած շարժումը լուրջ արդյունքներ արձանագրեց։ Ինքը սակագինը չեղարկելու պահանջն այսօր չի հասկանում. «Ուրիշ բան է, որ 6-7 ամիս հետո կարող է սկսեք տալ։ -Ինչպե՞ս։ -Աուդիտը կազմակերպելով, ազգայնացնելով»։ «Ոտքի Հայաստան» շարժման համակարգող Դավիթ Սանասարյանի համար աուդիտը լուծում չէ, էլեկտրաէներգիայի թանկացումը պետք է չեղարկվի արդեն այսօր, ուստի իրենք շարժում են ծավալել Հանրապետության հրապարակում. «Մենք մոտ ենք նաեւ ՀՀԿ-ին էստեղ, մենք մոտ ենք կառավարությանը, մոտ ենք մյուս նախարարություններին եւ էստեղ հարմար ենք գտել։։ Դավիթ Սանասարյանը մարդկանց չի մեղադրում, որ չեն միանում իրենց շարժմանը, շոգ է։ Բայց ինքը կոչ է անում, որ միանան՝ ժամանակ չկա. «Հակառակ դեպքում մենք խնդիր ենք ունենալու ձմեռվա ցրտին դուրս գալու պայքարի»- ասում է նա։ Երեւանի ավագանու անդամը Բաղրամյան փողոցում սկսված պայքարն ավարտված չի համարում, պայքարն ավարտվում է, երբ փողոցում մարդ չկա. «Հանրային գործիչներից, քաղաքական գործիչներից գրեթե բոլորն ասել են, որ ամեն ինչ պետք է անենք, որ չեղարկենք, պետք է չթանկանա։ Բայց ի՞նչ են անում։ Արդյո՞ք չեղարկվելու է, երբ որ իրենք իրենց գրասենյակներում, իրենց տանը նստած են»,- նկատում է Դավիթ Սանասարյանը։ Չնայած Հրապարակում բողոքավորները քիչ են, փոխարենը շատ են ոստիկանները։ Նրանք ամեն գնով խոչընդոտում են բողոքավորների փողոց փակելուն եւ հրապարակի կենտրում նստացույց անելուն։«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը ոստիկանների հետ կապված պլաններ ունի. «Մեր նպատակն է հասցնել ոստիկանությանն այն վիճակի, երբ որ ոստիկանությունն ինքը հարց բարձրացնի քաղաքական ղեկավարության առաջ եւ բացատրի այս անհամաչափ ուժերի կիրառումը»։ Ղուկասյանն ի տարբերություն Դավիթ Սանասարյանի, հիշում է, որ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը խոսում էր ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու անհրաժեշտության մասին։Պարոն Ղուկասյանը սպասում է, բայց որպես փոքրամասնություն, քաղաքացիները նրա հետ չեն։Քաղաքական գործիչը նրանց էլ է սպասում, որպեսզի իշխանությունները զիջեն եւ թույլ տան նրանց նստել հրապարակի կենտրոնում։