Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյան. «Առաջին փուլում դուք ընտրում եք պառլամենտ, երկրորդ փուլում՝ կառավարություն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
33bc581ed019acdb7f56730f1e7af918

Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ըստ սահմանադրագետ Հրայր Թովմասյանի, շռայլ է ապագա ընդդիմության հանդեպ. «Ընդդիմությունը ունի մի հատ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, բոլոր հանձնաժողովների նախագահների տեղերում ինքը համամասնորեն ներկայացված լինելու իրավունք ունի, ըստ իր տեղերի, ամենակարեւորը, ինքը ունի քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու իրավունք»։ Քննիչ հանձնաժողովների փոխարեն այսօր կան ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են խորհրդարանի որոշմամբ, սակայն կարող են տապալվել մեծամասնության քվեարկությամբ։ Ըստ Հրայր Թովմասյանի, նոր փաթեթում ընդդիմությունը շրջանցելու է Ազգային ժողովի որոշումը եւ ինքնուրույն է ձեւավորելու. «Եվ հանձնաժողովի նախագահն էլ ոչ թե մեծամասնությունից է լինելու, այլ էդ նախաձեռնողների ներկայացուցիչն է լինելու»։ Սակայն նոր փաթեթով խորհրդարանում կրկին լինելու է մեկ ջախջախիչ մեծամասնություն, որը դարձյալ ամեն ինչ քվեարկելու է ըստ հրահանգի եւ ընդդիմությունը ոչինչ շտկել չի կարող։ Պարոն Թովմասյանը համաձայն չէ. «Իհարկե, դուք եթե ուզում եք բոլոր օրենքները ընդունվեն բացարձակ մեծամասնությամբ, ոչ, բայց մենք ասում ենք՝ օրգանական այս օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Հանրաքվեի մասին օրենսգիրք, դատական օրենսգիրք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, առանց փոքրամասնության դու չես կարող»։ Իրավաբանը չի բացառում, որ կայուն խորհրդարանական մեծամասնությունը կարող է Ազգային Ժողովում վերցնել 70 տոկոս եւ ամեն ինչ անել ըստ իր ուզածի, բայց դա, ըստ նրա, հեքիաթների ժանրից է. «Բայց եթե չես ունենալու, քեզ պետք է լինելու նրանց մասնակցությունը, նրանց ձայներն է քեզ պետք լինելու»։ Խոսքը խորհրդարանի երեք հինգերորդ քվեների մասին է, առանց որոնց մի շարք օրենքներ ընդունվել չեն կարող։ Բայց դա դեռ ամբողջը չէ. «Մի շարք պաշտոններ՝ ՄԻՊ, գլխավոր դատախազ, Վերահսկիչ պալատի նախագահ, ԿԸՀ նախագահ, Ռադիոյի հեռուստատեսության հանձնաժողով, էս բոլորն ընտրվելու են երեք հինգերորդով»։ Այսինքն, իշխանությունը պետք է այնպիսի թեկնածու առաջադրի վերոհիշյալ պաշտոններում, որն ընդունելի կլինի հատկապես ընդդիմության մի մասի համար եւ ոչ միայն կայուն խորհրդարանական մեծամասնության. «Պառլամենտական ընդդիմությունը այս համակարգում զսպումների հակակշռումների լրջագույն մեխանիզմ է հանդիսանալու»։ Ի դեպ, կայուն մեծամասնության մասին, ինչու՞ պետք է առաջին փուլում քաղաքական մեկ ուժին քվե տված մարդը երկրորդ փուլում ընտրի երկու բոլորովին իրեն չհետաքրքրող քաղաքական ուժերի միջեւ. «Առաջին փուլում դուք ընտրում եմ պառլամենտ, երկրորդ փուլում դուք ընտրում եք կառավարություն»։