Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական վարույթը դարձել է հարկահավաքության մեխանիզմ (տեսանյութ)

Հասարակություն
ef2594c7983b0fa59ff521bff09c8e08

345 հազար գրանցված վարորդ եւ տարեկան 1,5 մլն վարչական վարույթ. իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը դա համարում է պատիժ է եւ նշում, որ վարչական վարույթը դարձել է հարկահավաքության մեխանիզմ։ Հենց այդ պատճառով էլ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն վարորդներին մեկ տարով անվճար իրավաբանական օգնություն է տրամադրելու։ Սակայն ՀԿ-ն ոչ բոլոր վարորդներին կարող է օգնություն ցուցաբերել, ռեսուրսները սահմանափակ են։ «Վերցնելու ենք որոշակի խումբ գործեր, որոնք դառնալու են այն բացողը, հունը, փորողը, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան առանց դատական մեր միջամտության պաշտպանել իրենց իրավունքները։ Մենք վերցնելու ենք որոշակի խումբ գործեր, վերցնելու ենք որոշակի իրավական խնդիրների լուծման ուղղված գործը եւ դրանով փորձելու ենք բացահայտել, ցույց տալ խնդիրները եւ լուծումներ տալ այդ գործերին»,- այսօր ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան եւ իրավական փորձագետ Արտակ Զեյնալյանը։ Իսկ այն վարորդներին, ում ՀԿ-ն չի կարող իրավաբանական օգնություն ցուցաբերել, առաջարկվում է ինքնուրույն իրականացնել իր պաշտպանությունը ստեղծված varordtuganq.am եւ ֆեյսբուքյան էջի առցանց խորհրդատվության միջոցով։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն էլ ավելացնում է, որ պարտադիր չէ ոստիկանը ամեն թեթեւ խախտման համար վարորդին տուգանի. «Որովհետեւ ոստիկանները կարծում են, որ դրանով իրենց պարտքն են կատարում, մինչդեռ հակառակ էֆեկտն է առաջանում, խորին հիասթափություն է առաջանում հասարակության մեջ։ Թեթեւ զանցանքի համար ոստիկանը շտապում է պատժել, այստեղ քողարկված պատժողական քաղաքականության տարրեր կան»,- ասաց նա։ «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահը հիշեցնում է, որ տույժի ենթարկելը վարչարարության մեջ պետք է լինի բացառություն, բայց մեզ մոտ դարձել է օրինաչափություն, եւ համաչափությունը չի պահպանվում, սխալ է ընկալվում։