Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
serzh-bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել  Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. Մեծարգո Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մեծ ավանդ ունենալով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց բանակի ստեղծման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը, համազգային խնդիրների լուծմանը ու մեր դարավոր նպատակների իրականացմանը: Համոզված եմ` այսուհետ էլ հաջողությամբ կպսակվեն Մայր Հայաստանի եւ Արցախի զորացմանն ու բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր հայրենանվեր ծրագրերը, եւ մեր ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ